Նյու Յորքի բնակելի շենքում հրդեհի պատճառով 250 մարդ է տարհանվել

Նյու Յորքի բնակելի շենքում հրդեհի պատճառով 250 մարդ է տարհանվել

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Մաունթ Վերնոն քաղաքի բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով բոլոր 250 բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հայտնում է NBC News-ը։ Մաունթ Վերնոնի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը սկսվել է վերին հարկի խոհանոցում։ Կրակը դուրս է եկել վերահսկողությունից և տարածվել ձեղնահարկում։ Ամբողջ շենքը, որը բաղկացած է ավելի քան 100 բնակարաններից, տարհանվել է։

Leave a Comment