Ռուսաստանը համաձայնեցրել է ԵԱՏՄ երկրներից բեռնատարների վարորդների մուտքի նոր կանոնները

ՌԴ ՆԳՆ-ն մտադիր է հատուկ կարգ սահմանել ԵԱՏՄ երկրներից բեռնատարների վարորդների մուտքի համար: Ավելի վաղ Հայաստանից ժամանած բեռնափոխադրողները ՌԴ մուտք գործելիս դժվարությունների էին բախվել՝ կապված միգրացիոն նոր կանոնների հետ։

Հարցը բարձրացվել է նաև Ղազախստանի և Ղրղզստանի կողմից։ Մի շարք բանակցություններից հետո ռուսական կողմը համաձայնել է հատուկ ռեժիմ սահմանել բեռնատարների վարորդների համար։

Leave a Comment