Ահաբեկչական հարձակում Պակիստանի ոստիկանության շտաբի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պեշավար քաղաքում դաշնային ոստիկանության շտաբ-բնակարանի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում:

Ահաբեկիչները հարձակվել են Խայբեր-Պախտունխվա նահանգի մայրաքաղաք Պեշավարում գտնվող դաշնային ոստիկանության շտաբ-բնակարանի վրա։ Պատասխան գործողության ընթացքում անվտանգության ուժերը սպանել են երեք հարձակվողի։

Զինյալներից մեկը պայթուցիկ սարք է պայթեցրել շենքի մուտքի մոտ, որի հետևանքով զոհվել են երեք իրավապահ մարմինների աշխատակիցներ։


Leave a Comment