
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր ասամբլեայի 66-րդ լիագումար նիստին։
«Տարածաշրջանում արդեն հաստատվել է խաղաղություն, ինչը փոխակերպում է Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը և բացում հսկայական ներուժ ամբողջ Սևծովյան տարածաշրջանի համար՝ տնտեսական և հաղորդակցության տեսանկյունից։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ արված քայլերը»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։