Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք․ Թրամփը՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

Քաղաքականություն

24.11.2025 | 15:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցում մեկնաբանել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին բանակցությունները։

«Իսկապես հնարավո՞ր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվում։ Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք, բայց ինչ-որ լավ բան կարող է տեղի ունենալ»,- գրել է Թրամփը։

Այժմ բանակցություններ են ընթանում Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև։ Կրեմլը հայտնում է, որ Մոսկվան դեռևս պաշտոնապես որևէ ծրագիր չի ստացել։

Միաժամանակ, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ երկու երկրների պատվիրակությունների համատեղ ջանքերով պատրաստել են թարմացված «շրջանակային փաստաթուղթ» Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Ժնևում կայացած «արդյունավետ բանակցությունների» ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment