OpenAI-ը կնքել է $38 միլիարդի գործարք Amazon-ի հետ

OpenAI-ը ստորագրել է 38 միլիարդ դոլարի համաձայնագիր Amazon-ի հետ՝ առաջիկա յոթ տարիներին AWS-ի ամպային ծառայություններն օգտագործելու և ԱԲ-ի իր ենթակառուցվածքն ընդլայնելու համար։

Ընկերությունն անմիջապես կսկսի օգտագործել AWS-ը՝ նպատակ ունենալով մինչև 2026թ.-ի վերջը ներդնել այն ողջ հզորությամբ՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ։

Այս քայլը հաջորդում է OpenAI-ի վերջերս իրականացրած կառուցվածքային փոփոխություններին, որոնք ընկերությանն ազատել են այլ մատակարարներից հաշվարկային ռեսուրսներ գնելու համար Microsoft-ի թույլտվությունն ստանալու պարտադիր պահանջից։ Այն նաև մասն է ընկերության շատ ավելի լայն ծրագրի, որի շրջանակում OpenAI-ը առաջիկա տասնամյակում ավելի քան 1 տրիլիոն դոլար կներդնի ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ համագործակցելով Oracle-ի, SoftBank-ի, ԱՄԷ-ի, ինչպես նաև չիպերի արտադրանքով զբաղվող Nvidia, AMD և Broadcom ընկերությունների հետ։

Փորձագետների կարծիքով տեխնոլոգիական ընկերությունների նման մասշտաբային ներդրումները կարող են դառնալ ոլորտում «ԱԲ փուչիկի» ստեղծման վաղ փուլի ազդարարը, քանի որ հսկայական գումարներ են ծախսվում դեռևս լիովին իր երկարաժամկետ արժեքը չապացուցած և ռիսկային տեխնոլոգիայի վրա՝ առանց հստակ երաշխավորված տնտեսական վերադարձի։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment