Վտանգավոր և կեղծված մթերք․ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական  մարմինը կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրությունը

Վտանգավոր և կեղծված մթերք․ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրությունը


ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի՝ կաթնայուղի փոխարինիչով, աղաջրային պանրի տեխնոլոգիայով պատրաստված կաթ պարունակող մթերքի՝ «Ջաջուռ» արտադրատեսակի արտադրությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:    


ՍԱՏՄ-ից հայտնում են, որ որոշման հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների արձանագրությունն է վտանգավոր սննդամթերքի արտադրության մասին։ 


Ըստ տեսչական մարմնի՝ նշված արտադրատեսակի փորձաքննության ներկայացված նմուշը «կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, քանի որ կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, այն համարվում է վտանգավոր և կեղծված սննդամթերք: 


«Խախտումը վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ», – նշվում է հաղորդագրության մեջ։ 


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նաև հայտնում են, որ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ։


Leave a Comment