ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Ինչպես հայերին, այնպես էլ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին Զախարովան գալիք տարում մաղթել է, խաղաղություն, բարգավաճում, բարեկեցություն և առկա մարտահրավերների հաղթահարում․
«Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, տնտեսական, տրանսպորտային կապերի առաջխաղացմանը, վստահության հաստատմանը, տարածաշրջանում փոխադարձ շահերի հաստատմանը»։