Apple-ը պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության գործունեության ընդլայնման հնարավոր ուղղությունները

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպել է ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ AI-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ 

Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու համար ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։

Leave a Comment