Մոսկվան և Նյու Դելին ակտիվորեն պատրաստվում են Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին Հնդկաստան, հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին, հայտնում է РИА Новости-ն։ «Մենք և հնդկական կողմը ակտիվորեն պատրաստվում ենք այցին և հույս ունենք, որ այն բոլոր առումներով կլինի արդյունավետ… Ժամկետները համաձայնեցված են։ Պաշտոնապես կհայտարարենք հնդիկ գործընկերների հետ միասին, բայց կարող եմ ասել, որ խոսքը վերաբերում է դեկտեմբերի սկզբին», – նշել է նա։
«Ամենակարևորն այն է, որ այս այցը հնարավորություն է տալիս գործնականում իրականացնել Ռուսաստանի նախագահի և վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի նրանք ամեն տարի պարտադիր հանդիպում են՝ երկկողմ հարցերը և արդիական միջազգային թեմաները մանրամասն քննարկելու համար», – ընդգծել է նախագահի օգնականը։
Վերջին անգամ Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները հանդիպել էին Չինաստանում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին։