Նիկիտա Սիմոնյանի անունը ֆուտբոլ խաղի հոմանիշ էր. ՀՖՖ-ն ցավակցական ուղերձ է հղել

https://arm.sputniknews.ru/20251124/nikita-simvonjani-anuny-futbvol-khaghi-hvomanish-er-hff-n-cavakcakan-ugherdz-e-hghel-96153113.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/514/02/5140223_222:0:2953:2048_1920x0_80_0_0_d8acac5dab24506bff971424037e5cba.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկիտա սիմոնյան, ֆուտբոլ, մարզիչ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ցավակցություն

նիկիտա սիմոնյան, ֆուտբոլ, մարզիչ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ցավակցություն

Բաժանորդագրվել

Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում աշխատել և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի ցավակցական ուղերձ է հղել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ և Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։

«Խորին ցավով տեղեկացանք լեգենդար մարզիչ և ֆուտբոլի մեծ աստղ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։ Նրա անունը տասնամյակներ շարունակ մեզ համար ֆուտբոլ խաղի հոմանիշ էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ»,–նշված է ՀՖՖ ֆեյսբուքյան էջում։

Նա ընդգծել է, որ հայ երկրպագուներին իր առաջնորդությամբ Սիմոնյանը պարգևել է «Արարատ-73»-ի հաղթանակները՝ դառնալով մի ամբողջ ժողովրդի հպարտություն։

Մելիքբեկյանը շեշտել է, որ հատկապես հիացմունքի է արժանի այն, որ Նիկիտա Սիմոնյանը մինչև կյանքի վերջին օրերը ներգրավված է եղել ֆուտբոլային առօրյայում աշխատել և նվիրվել է խաղին՝ մշտապես ի ցույց դնելով իր ապշեցուցիչ համեստությունը և ոգու կորովը։

«Նիկիտա Սիմոնյանի ֆուտբոլային ժառանգությունը և անձնային հատկանիշները կմնան մշտական օրինակ մարզական ու մարդկային ամենաբարձր արժեքների: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայաստանյան ֆուտբոլային ընտանիքի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կապված էին նրա անվան ու գործի հետ»,–նշել է ՀՖՖ նախագահը։

Հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր, մահացել է նոյեմբերի 23-ին։ Նա 99 տարեկան էր։

Leave a Comment