Քոնուր․ Բարսելոնան պաշտոնական առաջարկ է արել 19-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար

«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն աշխատել բրազիլական «Վասկո դա Գամայի» եզրային հարձակվող Ռայանի տրանսֆերի շուրջ։

Կատալոնական գրանդի՝ 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրության մասին նախկինում հաղորդվել էր, սակայն այժմ, լրագրող Էկրեմ Քոնուրի թարմացված տեղեկության համաձայն, «կապտանռնագույնները» պաշտոնական առաջարկ են կատարել բրազիլացու տրանսֆերի համար։

Հավանական գործարքի մանրամասները դեռևս չեն նշվում։ Ռայանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 18 միլիոն եվրո։ Բրազիլական Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ խաղացողը 31 խաղում խփել է 12 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Leave a Comment