Aurora News | Աջափնյակի նախկին ղեկավարը «BYD»–ով կողաշրջվել է. մանրամասներ

Այսօր՝ Խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Աշտարակի խճուղուց դեպի Դավթաշեն կամ Եղվարդի խճուղի տանող ուղղության հատվածում

Վերգետնյա անցման մոտ մեքենաներից մեկը կողաշրջվել էր: Auroranews-ին վարորդները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել հավանաբար հետադարձի ժամանակ: Վարորդները հավելում են, որ բոլորին հայտնի «Կվարտալի» հարակից այդ հատվածում հետադարձն արգելված է:

Ինչպես հայտնում է shamshyan,com-ը, պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը:

Վարոդներից Գ. Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Leave a Comment