Ֆլիկը պատասխանել է, թե արդյոք կցանկանար մարզել Մեսսիին — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հարցրել են, թե արդյոք նա կցանկանար աշխատել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։

– Ի՞նչ զգացողություն է առաջացնում Մեսսիի «Կամպ Նոու» վերադառնալու լուսանկարը։ Կցանկանա՞ք մարզել նրան:

«Ինչո՞ւ ոչ։ Նա վերջին 10 կամ ավելի տարիների լավագույն խաղացողն է։ Ես միշտ հիացել եմ նրա խաղով։ Բայց նա պայմանագիր ունի մինչև 2028 թվականը, իսկ ես՝ մինչև 2027 թվականը», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան բացառել էր Մեսսիի վերադարձը «Բարսելոնա»։

Leave a Comment