ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը Ռուսաստանին կդարձնի հաղթող. Ռոբերտ Ֆիցո


Միջազգային


Ռուսաստանը հաղթանակ կտանի Ուկրաինայի հետ հակամարտությունում, եթե ստորագրվի իրավիճակի կարգավորման ԱՄՆ ծրագիրը:

Այսմասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Եթե այս ծրագիրը ստորագրվի, Ռուսաստանը այս պատերազմից դուրս կգա որպես լիակատար հաղթող և բարոյապես ու տնտեսապես ամրապնդված», – ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆիցոն։

Ֆիցոն հիշեցրել է, որ միշտ դեմ է եղել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որի համար բազմիցս խիստ քննադատության է ենթարկվել, սակայն այժմ Կիևի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց հրաժարվելը ներառված է Ուկրաինայում պատերազմի կարգավորման ԱՄՆ ծրագրի մեջ։


Leave a Comment