🎥 ԱՊԼ․ Չելսին հաղթեց և բարձրացավ 2-րդ հորիզոնական — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բերնլիի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում. 37-րդ րոպեին աչքի ընկավ Պեդրու Նետուն։ Հանդիպման վերջակետը դրվեց խաղավերջում՝ 88-րդ րոպեին, երբ Էնցո Ֆերնանդեսը խփեց լոնդոնցիների երկրորդ գնդակը։

Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» վաստակեց 23 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։

«Բերնլին» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և 10 միավորով եզրափակում է վտանգավոր գոտուն մոտ գտնվող 17-րդ տեղը։

Հանդիպման տեսագրությունը՝ ԱՅՍՏԵՂ

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment