Փաստինֆոն գրում է․ «Նոր հայեցակարգը կոչ է անում քաղաքացուն սիրել պետությունը, ինչպես ինքն իրեն։ Բայց դա այդպես էլ կմնա ընդամենը կարգախոս առանց իրավական կարգավորման և քաղաքացու հետ օրգանական կապի։ Սա նոր Սահմանադրության ընդունման առանցքային նպատակներից մեկն է։ Նոր Սահմանադրությունը պետք է, պայմանականորեն ասած, ապահովի պետության շարժման աերոդինամիկան։
Կարևոր է, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն կայանա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը հասարակությանը ներկայացնեն տվյալ հարցի վերաբերյալ իրենց տեսակետները, իսկ արդեն ձայների մեծամասնությունը ստացած ուժի դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կունենա նոր Սահմանադրության նախագծի ձևավորման գործում»,- նշել է Փաշինյանը։