Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը Ուկրաինայի համար ԱՄՆ-ի նոր խաղաղության ծրագրի մասին տեղեկությունները որակել է «լուրեր»։
«Հենց որ հայտնվում են բանակցությունների մասին լուրեր, մարդիկ կորցնում են ուշադրությունը։ Մինչ այժմ դա մեզ համար որևէ արդյունք չի տվել։ Հետևաբար, ես կարծում եմ, որ իմ խնդիրն է ապահովել, որ արևմտյանե րկրները շարունակեն մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, քանի որ դա կարող է իրականում մեծացնել հրադադարի հավանականությունը», — Politico-ին ասել է Ստեներգարդը։
Նա առաջարկել է, որ ԵՄ երկրները կարող են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ենթադրաբար ռուսական նավթ տեղափոխող նավերի դեմ և մեծացնել ճնշումը ռուսական ընկերությունների վրա։
«Ես կցանկանայի տեսնել պատժամիջոցների 100 փաթեթ», — ասել է նախարարը։
Հոկտեմբերին Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։
Նոյեմբերին ֆինանսական ծառայությունների, տնտեսական միության և ներդրումների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիս Ալբուկերկեն հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստում է պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը։