https://arm.sputniknews.ru/20251122/turqiaji-het-haraberutjunnerum-petq-e-sksenq-nvor-tshanaparh-armen-gevvorgjani-hvodvatsy-96120633.html
Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է սկսենք նոր ճանապարհ. Արմեն Գևորգյանի հոդվածը
Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է սկսենք նոր ճանապարհ. Արմեն Գևորգյանի հոդվածը
Sputnik Արմենիա
Պատգամավորն իր նոր հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությանը։ 22.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-22T12:48+0400
2025-11-22T12:48+0400
2025-11-22T12:48+0400
արմեն գևորգյան
հայաստան
թուրքիա
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/46/21404674_0:0:1601:901_1920x0_80_0_0_addfc8023be648aa66be9ee887fad584.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ անցյալի գերի։ Հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտության մասին իր հոդվածում այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։Նա կարծում է, որ փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում Հայաստանը պետք է իմաստային մոտեցումներ ձևավորի բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում։Միևնույն ժամանակ Գևորգյանը հիշեցնում է, որ հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտում է։«Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների»,– գրել պատգամավորը։Նա հավելել է, որ պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության ու ընդգծել, որ սա ոչ թե նշանակում է անցյալից հրաժարում, այլ նշանակում է հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության:
թուրքիա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/46/21404674_0:0:1499:1124_1920x0_80_0_0_30a1a058c2668ad794c4a1efeae828e3.jpg
արմեն գևորգյան, հայաստան, թուրքիա, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
արմեն գևորգյան, հայաստան, թուրքիա, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Պատգամավորն իր նոր հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությանը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ անցյալի գերի։ Հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտության մասին իր հոդվածում այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նա կարծում է, որ փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում Հայաստանը պետք է իմաստային մոտեցումներ ձևավորի բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում։
«Նոր խոսակցությունը սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։ Մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ»,– գրել է նա։
Միևնույն ժամանակ Գևորգյանը հիշեցնում է, որ հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտում է։
«Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների»,– գրել պատգամավորը։
Նա հավելել է, որ պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության ու ընդգծել, որ սա ոչ թե նշանակում է անցյալից հրաժարում, այլ նշանակում է հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության: