Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

22 նոյեմբերի 2025 – 10:48 AMT

PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկվել են տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։

Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։

Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2025 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%-ով։

Leave a Comment