Փաշինյանի այցին ընդառաջ ավտոբուսներով մարդկանց են տեղափոխում համալիր

22 Նոյեմբերի, 2025

Պետական գերատեսչությունների ղեկավարները վաղ առավոտից շտապում են Մարզահամերգային համալիր, որտեղ ընդհանուր հավաք է նախատեսված՝ Փաշինյանի գլխավորությամբ։ 

«Փաստինֆո»-ի թղթակիցը հայտնում է, որ Փաշինյանի այցին ընդառաջ ավտոբուսներով մարդկանց են տեղափոխում համալիր։ Կադրերում երևում է, որ համալիրում են նաև ուժային կառույցների աշխատակիցներ։
Թե ինչու են մարդկանց հրավիրել՝ հստակ պատասխան չկա։ Մամուլը գրել էր, որ հավաքի ընթացքում տարբեր ոլորտների ղեկավարներ կներկայացնեն իրենց գաղափարները՝ ցույց տալու, թե ինչ են պատրաստվում առաջարկել հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:

Նիկոլ Փաշինյանի հետ պետական ծառայողները Մարզահամերգային համալիրում կարող են հանդիպել միայն  տոմսով, առանց հրավիրատոմսի մարդկանց մուտքն արգելված է։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը՝ հավելելով, որ տարբեր գերատեսչությունների աշխատակիցների համար համալիրում տարբեր մուտքեր են սահմանվել, օրինակ՝ ԿԳՄՍ աշխատակիցները բոլորովին այլ մուտքով են ներս մտնում համալիր, այլ նախարարության աշխատակիցները՝ բոլորովին այլ։

Մեր թղթակիցը նաև հայտնում է, որ րոպե առ րոպե նոր մարդկանց են ավտոբուսներով բերում Մարզահամերգային համալիր։

Leave a Comment