🎥 Մարսելը ջախջախել է Նիցային, խաղի ընթացքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Մարսելը» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթանակ է տարել «Նիցայի» նկատմամբ։ Նիցայում կայացած հանդիպումն ավարտվել է 5։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

«Մարսելի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Մեյսոն Գրինվուդը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Տիմոտի Վեան և Իգոր Պայշաոն։ Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Մոհամեդ-Ալի Չոն։

Հանդիպման 33-րդ րոպեին խաղն ընդհատվել է զանգվածային բախման պատճառով, որը ծագել է «Մարսելի» երկրորդ գոլից հետո։ Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, «Նիցայի» ֆուտբոլիստները պահանջել են չեղարկել գոլը և արձանագրել կանոնների խախտում հարձակման գծում՝ Օբամեյանգի կողմից։ Իր հերթին Օբամեյանգը վիճաբանության մեջ է մտել մրցակիցների հետ, ինչն էլ վերածվել է քաշքշուկի։

Այս հաղթանակից հետո «Մարսելը» վաստակել է 28 միավոր և բարձրացել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ շրջանցելով ՊՍԺ-ին (27 միավոր), սակայն գործող չեմպիոնը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Նիցան» 17 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։

Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 29-ին, «Մարսելը» կընդունի «Թուլուզին», իսկ «Նիցան» հաջորդ օրը կհյուրընկալվի «Լորյանին»։

Ֆրանսիայի առաջնություն. 2025/26. Տուր 13

«Նիցա» — «Մարսել»՝ 1։5 (0։2)

Գոլերը՝ Չո (63) — Օբամեյանգ (12), Գրինվուդ (33, 53), Վեա (58), Պայշաո (74):

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակը

Leave a Comment