Արհեստական բանականությունը մուտք է գործում նաև քաղաքաշինության ոլորտ։
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հերթական թողարկման ժամանակ AI էնտուզիաստ Գևորգ Պողոսյանի հետ խոսել ենք, թե ինչպես է աշխատում AI-ը քաղաքաշինության ոլորտում։
Գևորգ Պողոսյանը ներկայացրեց այն առավելությունները, որ կարող է տալ AI-ը՝ «խելացի քաղաքներ» ստեղծելու համար։
Անդրադարձել ենք Սինգապուրի օրինակին. այնտեղ օգտագործում են Urban AI մոդելներ, որոնք էլ փորձեցինք կիրառել հյուրի հետ՝ առկա հնարավորություններին ծանոթանալու համար։