Մարդանման ռոբոտը պարել է Պուտինի առաջ և կանգնել ոտքերի վրա


Գիտություն


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Սբերբանկի գլխավոր գրասենյակ, որտեղ նոյեմբերի 19-ին տեղի էր ունենում AI Journey («Ճանապարհորդություն դեպի արհեստական ինտելեկտի աշխարհ») 10-րդ միջազգային կոնֆերանսը։


Այցի ընթացքում Պուտինը հանդիպել և զրուցել է Գրին անունով մարդանման ռոբոտի հետ, որը ստեղծվել է «Գիգաչաթ» նեյրոցանցի հիման վրա։ Սա «Սբերի» առաջին անթրոպոմորֆ ռոբոտն է, որն ըստ բանկի հայտարարության, կողմնորոշվում է անծանոթ տարածության մեջ և ունակ է դրանում գործել ինքնավար ձևով։


Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Պուտինի և Գրինի զրույցի տեսանյութը։ Մոնտաժված ձայնագրությունում ռոբոտը ներկայացել է և պարել «Солнце встало высоко» երգի տակ։




Leave a Comment