Հերյուրանք է, Վեհափառը չի ասել՝ Տեր Թադեն կարգալույծ կլինի, նա հրավիրվել է հանձնախմբի հետ հանդիպման

Մամուլում լուրեր են տարածվում, որ երեկ Արարատյան Հայրապետական թեմի քահանաների հետ հանդիպմանը Վեհափառը ասել է, թե «Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանը պետք է կարգալույծ արվի»: 24News-ը հարցմամբ դիմել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին՝ լուրի իսկությունը ճշտելու։ Ի պատասխան մեր հարցման՝ Տեր Եսային ասաց․

«Հայոց Հայրապետը նման հայտարարություն չի արել և դա հերյուրանք է, ինչը կարող է հաստատել նաև այդ հանդիպմանը ներկա ցանկացած քահանա»:

Մենք հետաքրքրվեցիք, իսկ Տեր Թադեն այսօր հրավիրվե՞լ է Մայր Աթոռ և քննվու՞մ է նրա հարցը, քահանան ասաց, որ, այո, հրավիրվել է Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպման և հարկ եղած դեպքում արդյունքների մասին կտեղեկացվի:

Տեղեկացնենք նաև՝ Տեր Թադեն անձամբ ներկայացել է Կարգապահական հանձնախումբ։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ

Leave a Comment