Քաղաքապետարանը հերքել է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը

Քաղաքապետարանը հերքել է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը

21 նոյեմբերի 2025 – 15:46 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող տեղեկությունները, թե Հրազդանի կիրճի ժայռերը քանդվում են։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը, անդրադառնալով ArmLand տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի տարածած տեսանյութին և գրառմանը, թե քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները, հայտնել է, որ աղբն է հանվում, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նա ասել է, որ Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահեռ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։

«Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշել է Սիմոնյանը։

Leave a Comment