ՖԻՖԱ-ն հեռացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին պաշտոնական պաստառը՝ երկրպագուների քննադատության պատճառով։ Պաստառից բացակայում էր «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող ու ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։
ՖԻՖԱ-ն նախկինում հրապարակել էր պաստառ, որում ներկայացված էին 42 թիմեր, որոնք արդեն որակավորվել են աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլին։ Յուրաքանչյուր հավաքականից ընդգրկված էր մեկ խաղացող, իսկ Պորտուգալիան ներկայացնում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։

Պորտուգալիան աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբում զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 13 միավոր և իր պատմության մեջ 9-րդ անգամ որակավորվելով Մունդիալի եզրափակիչ փուլին։