Ուկրաինայի Տերնոպոլի վրա ռուսական օդային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի. կա մոտ 100 վիրավոր


Միջազգային


Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլի վրա ռուսական օդային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։

Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է տեղական արտակարգ իրավիճակների կենտրոնի մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն՝ փրկարարները բազմահարկ շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ զոհի մարմին։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 28-ի, այդ թվում՝ երեք կա երեխա։

«94 մարդ վիրավորվել է, իսկ 16-ը համարվում են անհետ կորած», – հաղորդել է  տեղական արտակարգ իրավիճակների կենտրոնը:


Leave a Comment