ՀՀ ներկայացուցիչը ՊԳԿ միջոցառմանը ներկայացրել է ԵԱՏՄ առաջընթացն ու Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունները


Նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում անցկացվեց «Եվրասիական տնտեսական միության դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջոցառումը, որին ԵԱՏՄ կողմից ներկա էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը:


 


Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրզստանի մշտական ներկայացուցիչները, Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը:


 


 


«ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը իր ելույթում խոսեց ագրոարդյունաբերական շուկայի կարգավորման և թվային գործիքների ներդրման ուղղությամբ ԵԱՏՄ անդամ երկրների գրանցած առաջընթացի, գյուղատնտեսության ոլորտում թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառման մասին:


 


Ներկայացնելով ՀՀ վարչապետի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մշտական ներկայացուցիչ Վ.Կարապետյանը նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան աներկբայորեն կամրապնդի արտահանումը և առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում:


 


 


Այնուհետև խոսեց գալիք տարի Հայաստանում Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման մասին՝ հույս հայտնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրները բարձր մակարդակով ներկայացված կլինեն, իսկ ՊԳԿ-ը ակտիվ ներգրավվածություն կունենա միջոցառմանը:


 


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը հանգամանալից ներկայացրեց ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված արդյունքները և ԵԱՏՄ դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրությունում:


 

Դիտումների քանակ1

Leave a Comment