«Ես Ֆարխոյանին շատ լավ եմ ճանաչում, նա իմ շատ երկար տարիների ընկերն է, բայց չեմ հասկանում այդ տրամաբանությունը, այդ օրենքը, որը կիրառել է, դատական պրակտիկան չեմ հասկանում, թե ինչով է ղեկավարվում, ինձ համար շատ իքսեր կան: Ֆարխոյանը շատ պարկեշտ ու խղճով մարդ է, թե ինչ է կատարվում Ֆարխոյանի հետ այս պահին, ինչո՞ւ է այսպես դարձել իշխանությունների կամակատարը, այդ հարցի պատասխանը չունեմ»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Լիդիա Մանթայանի կալանքի եկարաձգման մասին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմանը, ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
ԲԴԽ նախկին նախագահին հարցրինք՝ Լիդիա Մանթաշյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է.
«Իմ համոզմամբ՝ այդ քրեական գործի շրջանակներում և ոչ միայն այդ, այսօր Հայաստանում մոտ 30-ից ավելի քաղբանտարկյալներ կան, այդ թվում Լիդիա Մանթաշյանը, միանշանակ, և շատ ավելի ցավոտ է, որ կին լինելով է քաղբանտարկյալ»,- ասաց Վարդազարյանը: