
Ինդոնեզիայի Կենտրոնական Յավայի երկու շրջաններում սողանքների հետևանքով զոհվել է 30 մարդ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի Արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարինին։ Առնվազն 40 մարդ համարվում է անհետ կորած։
Մուհարիի խոսքով՝ տեղատարափ անձրևներից առաջացած սողանքների հետևանքով տասնյակ տներ վնասվել են, ավելի քան 900 բնակիչ՝ տարհանվել։