UFC. Արման Ծառուկյանն ու Դեն Հուկերը կշռվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դոհայում կայացել է UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի և նորզելանդացի Դեն Հուկերի կշռման արարողությունը։

Հայ մարտիկի անձնական քաշը եղել է 70,76 կգ, իսկ Դեն Հուքերինը՝  70,5 կգ։

Արման Ծառուկյանը և Դեն Հուկերը կհանդիպեն նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաքում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարում։

29-ամյա հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 25 հանդիպում, տարել 22 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ 35-ամյա Դեն Հուկերն ունի 24 հաղթանակ ու 12 պարտություն։

Leave a Comment