Ղազախական 2 ավիաընկերություններ պատրաստ են ուղիղ չվերթներ սկսել դեպի Հայաստան. Ղազախստանի փոխվարչապետ

Խնդիրն այն է, որ Երևանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է՝ մեկ ուղևորի համար 65 դոլար և մոտավորապես 1248 դոլար՝ մեկ տոննա ավիակերոսինի համար, ասել է փոխվարչապետը

Ղազախական 2 ավիաընկերություններ պատրաստ են ուղիղ չվերթներ սկսել դեպի Հայաստան. Ղազախստանի փոխվարչապետ


ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Ղազախստանը դիտարկում է Հայաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը։


Երկու ղազախական ավիաընկերություններ՝ SCAT-ը և FlyArystan-ը, պատրաստ են ուղիղ չվերթներ սկսել դեպի Հայաստան, եթե սուբսիդավորվեն, հայտարարել է փոխվարչապետ և Ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։


«Ամենակարևորը ուղիղ չվերթներն են։ Մենք դրանք ունեինք, բայց հիմա դրանք ժամանակավորապես դադարեցված են», – Աստանայում լրագրողներին ասել է Ժումանգարինը։


Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Երևանի օդանավակայանում սպասարկումը շատ թանկ է՝ մեկ ուղևորի համար 65 դոլար և մեկ տոննա ավիակերոսինի համար՝ մոտավորապես 1248 դոլար։


«Ներկայումս քննարկվում է դրանց սուբսիդավորման հնարավորությունը», – ասել է Ժումանգարինը։


 

Leave a Comment