
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սույն թվականի նոյեմբերի 20-ին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով՝ ես և Սամվել Հարոյանը, այցելեցինք Աջափնյակ վարչական շրջանի Հ. Մորգենթաուի անվան հ․ 126 հիմնական դպրոց։
Կասեմ կարճ.
Ինչպես 188 և 156 դպրոցները, այնպես էլ այս դպրոցը շտապ հիմնանորոգման կարիք ունի։
ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան՝ անհապաղ միջոցներ ներգրավեք դպրոցը հիմնանորոգելու համար»։
Աղբյուրը` Արմենակ Դանիելյան