Ripple-ը ձեռք է բերել Մեծ Բրիտանիայում գործող Palisade թվային ակտիվների դրամապանակների և պահառության ծառայություններ մատուցող ընկերությունը՝ ամրապնդելով իր դիրքերը կրիպտո պահառությունների շուկայում։
2022թ.-ին հիմնադրված Palisade-ը առաջարկում է wallet-as-a-service (դրամապանակը որպես ծառայություն) հարթակ, որը հիմնված է գաղտնագրման MPC (Multi-Party Computation) մեթոդի և «զրո վստահություն», այն է՝ ոչ ոքին չվստահելու անվտանգային ռազմավարության վրա և ապահովում է դրամապանակների արագ գործարկում, համատեղելիություն մեկից ավելի բլոկչեյնների հետ և DeFi կիրառություններ։
Գործարքը թույլ կտա Ripple-ին սպասարկել կորպորատիվ հաճախորդների ավելի լայն շրջանակի, մասնավորապես նրանց, ովքեր կարիք ունեն արագ և մասշտաբայնացվող դրամապանակային լուծումների՝ մեծ ծավալով փոխանցումներ, կրիպտարժույթից ֆիատի և ֆիատից կրիպտոյի փոխարկումներ և այլ վճարումներ իրականացնելու համար։ Ընկերության խոսքով՝ Ripple-ի պահառության համակարգի և Palisade-ի ճկուն դրամապանակային տեխնոլոգիայի համադրությունը կստեղծի համապարփակ լուծում՝ երկարաժամկետ պահառությունից մինչև իրական ժամանակում միջազգային փոխանցումներ և գանձապետական կառավարում իրականացնելու համար։
Սա թվային ակտիվների ոլորտում Ripple-ի չորրորդ խոշոր գնումն է այս տարի՝ հաջորդելով Hidden Road, Rail և GTreasury ընկերությունների ձեռքբերումներին, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 4 միլիարդ դոլար։ Palisade-ի ձեռքբերման համաձայնագրի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում