Վարդան Ղուկասյանին 3-րդ մեղադրանքն է առաջադրվել․ նա հայհոյել է դատական նիստի ժամանակ

Հասարակություն

21.11.2025 | 10:22

Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ըստ ամենյանի, նոր՝ արդեն 3-րդ մեղադրանքը վերաբերում է վերջին դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանի կողմից արված արտահայտություններին, որոնք նաև հայհոյանքներ էին պարունակում:

Ղուկասյանի որդուն առաջադրված մեղադրանքը ևս առնչվում է դատական նստերից մեկի ժամանակ թույլ տված արտահայտության հետ։ Մասնավորապես, անդրադառնալով հորն առաջադրված մեղադրանքին, ասել էր. «իրենց կնգտիք թող պատրաստվին»:

Հիշեցնենք՝ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը վերաբերում է կաշառքին, երկրորդը՝ լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտություններին, վերջինն արդեն դատական նիստի ժամանակ հնչած հայհոյանքներին։

Ռոզա Վարդանյան

Leave a Comment