21 նոյեմբերի 2025 – 10:18 AMT
PanARMENIAN.Net – Կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»,-հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: