Մանուէլը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է «Գորիս Օփեն 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
Մանուէլը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին, Գորիսում անցկացվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը։