
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ուկրաինային է վերադարձվել հազար մարմին, որոնք, Ռուսաստանի պնդմամբ, պատկանում են ուկրաինացի զինվորներին, հայտնում է ռազմագերիների հետ վարվելու հարցերով համակարգող շտաբը։
Նշվում է, որ քննիչները Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության փորձագիտական հաստատությունների հետ համատեղ կանցկացնեն փորձաքննություններ և կնույնականցնեն վերադարձված մարմինների ինքնությունը։ Համակարգող շտաբը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին հայրենադարձման գործընթացում ցուցաբերած աջակցության համար։
Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, որը ռազմական գործողությունների հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ է, «ՌԲԿ»-ին հայտնել է, որ Ռուսաստան է վերադարձվել զոհվածների 30 մարմին։