Մենք կառուցում ենք այն կայուն ենթակառուցվածքը, որը ձևավորում է Հայաստանի ներքին անվտանգության և հանրային ծառայությունների նոր մակարդակը. ՆԳ նախարարն ամփոփել է գործունեության մեկ տարին (տեսանյութ)

2024 թ․ նոյեմբերի 20-ին Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է Ներքին գործերի նախարար։

 

 

Մեկ տարի անց նախարար Սարգսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների գործընթացին, հիմնական մարտահրավերներին, արձանագրված ձեռքբերումներին, հանցավորության և կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի մեխանիզմներին, քաղաքացիների հետ երկխոսության նոր ձևաչափին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին։

 

 

«1 տարում բարդ և բազմաշերտ մարտահրավերներ ենք հասցեագրել, ծավալուն և համակողմանի աշխատանքեր ենք իրականացրել: ՆԳ նախարարությունը նոր է, այն ՀՀ վարչապետի քաղաքական հանձնառության արտահայտումն է և համատեղ ջանքերով կյանքի կոչում:

 

 

Մենք կառուցում ենք այն կայուն ենթակառուցվածքը, որը ձևավորում է Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության և հանրային ծառայությունների նոր մակարդակը՝ երկարաժամկետ հեռանկարում, ձևավորում ենք վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է, ինչպես ՀՀ քաղաքացին, այնես էլ համակարգի ծառայողը»,- ասել է Արփինե Սարգսյանը:

 

 

Leave a Comment