Բեռնարդու Սիլվան մեծ հավանականությամբ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Ման Սիթին

«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդուն Սիլվան մեծ հավանականությամբ կհեռանա ակումբից այս ամռանը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

«Բեռնարդու Սիլվան մոտ է «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուն մրցաշրջանի ավարտին։ Այս պահին ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնություն չկա։ Մի քանի եվրոպական ակումբներ արդեն դիմել են նրան՝ առաջարկելով պայմանագիր հաջորդ մրցաշրջանի համար», — գրել է Սկիրան։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը «քաղաքայինների» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment