Aurora News | Լեհաստանը 100 մլն դոլար կհատկացնի՝ Ուկրաինային աջակցելու համար. ԱԳՆ

Լեհաստանը հայտարարել է 100 մլն դոլար տրամադրելու մասին՝ Ուկրաինայի համար ամերիկյան զինատեսակների գնումը ապահովելու նպատակով։ Գումարը նախատեսված է ուղղել PURL ծրագրին, որն օժանդակում է երկրներին՝ ֆինանսավորելու Ուկրաինայի առաջնահերթ պաշտպանական պահանջները։

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ այս քայլը քաղաքական ժեստ չէ, այլ իրական աջակցություն։

«Պետք է սահմանափակել ոչ թե զոհի պաշտպանվելու հնարավորությունները, այլ ագրեսորի՝ ագրեսիան շարունակելու հնարավորությունները»,– ասել է Սիկորսկին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։

Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի գործընկերներին առաջարկել ընդունել կանոններ, որոնք կզսպեն ռուսաստանցիներին Շենգենյան գոտու առավելություններից օգտվելուց։

Leave a Comment