Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան երկրներն ակտիվացրել են ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը ձգտում է ուժեղացնել ազդեցությունը Հայաստանի վրա՝ օգտագործելով դրամաշնորհներ, քաղաքական ճնշումներ և տեղեկատվական մանիպուլյացիաներ:
Զախարովան ընդգծել է, որ ԵՄ-ն նեոլիբերալ արժեքներ է պարտադրում և փորձում է հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ ձևավորել՝ առաջարկելով կողմնորոշվել Մոլդովայի և Ուկրաինայի փորձի վրա, որը նա անվանել է եվրաինտեգրման հակագովազդ: