Մոբիլիզացիա ապահովող ցանկացած կառույց, անհատ իշխանության համար խնդիր է․ Քրիստինե Վարդանյան

20 Նոյեմբերի, 2025

 

Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Դատախազության դիմաց տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։

Ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ տեղի է ունենում Բագրատ սրբազանի և 17 քաղբանտարկյալների հերթական դատական նիստը։​

«Մենք կարող ենք անձնապես չսիրել որևէ անձի, կարող ենք համաձայն չլինել նրա արտահայտած տեսակետի հետ, բայց պարտավոր ենք պաշտպանել մարդու ազատորեն իր տեսակետն արտահայտելու իրավունքը։ 30-ից ավելի անձինք ապօրինի գործերով կա՛մ կալանքի տակ են, կամ սամանափակված է նրանց հիմնարար ազատություն»,- իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment