ԱԱ-2026. Եվրոպական գոտու որակավորման փլեյ-օֆֆի զույգերը հայտնի են — Armsport.am

Հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Ցյուրիխում տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի անցումային խաղերի (փլեյ-օֆֆ) վիճակահանությունը։

​Հավաքականները կանցկացնեն փլեյ-օֆֆի ձևաչափով երկու մեկխաղանոց փուլ (կիսաեզրափակիչներ և եզրափակիչ), որոնց հաղթողները կնվաճեն 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

​Վիճակահանությունն անցկացրել են իտալացի Մարկո Մատերացին և շվեդ Մարտին Դալինը։

Ճանապարհ A

​Կիսաեզրափակիչներ

​Իտալիա — Հյուսիսային Իռլանդիա
​Ուելս — Բոսնիա և Հերցեգովինա

Եզրափակիչ

​Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա — Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա

Ճանապարհ B

Կիսաեզրափակիչներ

​Ուկրաինա — Շվեդիա
​Լեհաստան — Ալբանիա

Եզրափակիչ

​Ուկրաինա/Շվեդիա — Լեհաստան/Ալբանիա

Ճանապարհ C

Կիսաեզրափակիչներ

​Թուրքիա — Ռումինիա
​Սլովակիա — Կոսովո

Եզրափակիչ

​Սլովակիա/Կոսովո — Թուրքիա/Ռումինիա

Ճանապարհ D

Կիսաեզրափակիչներ

​Դանիա — Հյուսիսային Մակեդոնիա
​Չեխիա — Իռլանդիա

Եզրափակիչ

​Չեխիա/Իռլանդիա — Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա

Կիսաեզրափակիչները կանցկացվեն 2026 թվականի մարտի 26-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 31-ին։

Leave a Comment