Վերաքննիչ դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը․ փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դարարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու պաշտպանական կողմի հատուկ բողոքը, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը

Դատարանը միջնորդությունը քննել է գրավոր ընթացակարգով։

Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։

Փաստաբանները հոկտեմբերի 26-ին հայտնել էին Ղուկասյանի դեմ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նոր գործի մասին՝ Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ դաշինքի մասին նրա հայտարարությունների պատճառով։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր նրա բանտախցի անմխիթար պայմանների մասին։ Նա հայտարարել է, որ խցի պայմանները չեն համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին:

Leave a Comment