Իրավական համակարգում շատ քիչ մարդիկ կան, որոնք պատրաստ են անկախ որոշումներ կայացնել. Դանիելյան (Տեսանյութ)

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի կարծիքով՝ իրավական ամբողջ համակարգը  ուշադրության տակ է,  և շատ քիչ դատավորներ կան, որոնք պատրաստ են անկախ որոշումներ կայացնել։

«Դա չի նշանակում, որ չպետք է պայքարենք և այս ակցիան էլ  դրա առհավատչյան է, որ մեր հասարակության տարբեր շերտերից պետք է միավորվեն այն մարդիկ, որոնք այս ընթացքում «ծառերի հետևից» խոսում էին անարդարության մասին։ Սա լավագույն շանսն է։ Պետք է ժողովրդական ճնշում լինի, և այս իշխանությունը հասկանա, որ ինքը չի որոշելու  մեր ժողովրդի ապագան,  ինքը չի որոշելու՝ ով պետք է նստի, իսկ ով՝ ոչ։ Իրավական համակարգը պետք է ազատ ու անկախ գործի, որը ՀՀ-ում չկա։ Այն գործում է sms հաղորդագրություններով»,-ասաց Դանիելյանը։

Leave a Comment