«Այս աստիճանի խոշոր միջոցառումները շատ կարևոր են քաղաքացիների ձայնը տեղ հասցնելու համար և բարձրացնելու մեր օրերում ամենակարևոր հարցերից մեկը՝ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ հայտրարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը զբաղվում է մի շարք քաղբանտարկյալների շահերի պաշտպանությամբ։
«Էստեղ գտնվելով, անձամբ ես որևէ ակնկալիք չունեմ մեր դիմացի հիմնարկից որևէ պատասխան ստանալու․ ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, որը, կարծում եմ, բոլորիս միասնական կարծիքն է։ Ինչի չեմ ակնկալում պատասխան, որովհետև մենք գործ չունենք տարբեր պաշտոնատար անձանց կողմից սխալվելու, օրենքի չիմացության, հարկադրված եղանակով, շատ հաճախ այդպես ենք խոսում, թե՝ ոչինչ չեն կարող անել, ստիպված են պատվերներ կատարել․ ո՛չ․՝ մենք չունենք այդպիսի իրավիճակ, մենք գործ ունենք հետևողական և չարամիտ դիտավորությամբ տարբեր խմբի անձանց քաղաքական հետապնդումների ենթարկելու համակարգված գործողությունների դեմ, որին մասնակցում են մեր իրավապահ մարմինները, ինչքան էլ որ ցավոտ է ինձ համար արձանագրել որպես այդ ոլորտով զբաղվող անձ, բայց պետք է արձանագրենք, որ այս կառույցները դադարել են այլևս Հայաստանի Հանրապետությունում օրենքը և իրավունքը պաշտպանելուց և պաշտպանում են բացառապես առանձին խմբի քաղաքական նպատակները իշխանությունը պահելը»,- ասաց նա։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։