ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև է ընդունել

https://arm.sputniknews.ru/20251120/magate-i-karavarichneri-khvorhurdy-hakairanakan-banadzev-e-yndunel-96043226.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91751710_232:0:2963:2048_1920x0_80_0_0_6e01f4dd13eab31926ab76a47cf06db9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի, միջուկային ծրագիր

մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ռաֆայել գրոսի, միջուկային ծրագիր

Բաժանորդագրվել

Դիվանագետների խոսքով՝ փաստաթուղթն ընդունվել է «կողմ» ձայների նվազագույն քանակով:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջում է անհապաղ հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին տեղեկություններ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դիվանագետներին։

«ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը արևմտյան երկրների քաղաքական հավակնություններից բխող բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է անհապաղ հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին տեղեկություններ», – ասել են դիվանագետները:

Նշվում է, որ փաստաթուղթն ընդունվել է ձայների նվազագույն քանակով: «Կողմ» է քվեարկել 19 երկիր, Ռուսաստանը, Չինաստանը և Նիգերը դեմ են հանդես եկել, ևս 12 երկիր ձեռնպահ են մնացել:

«Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի փաստարկները համոզիչ չեն նրանց համար, ովքեր չեն ցանկանում քաղաքականացնել խորհրդի աշխատանքը՝ մատնանշելով, որ Իրանի նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներկայիս կիրառումը հետևանք է գործակալության երաշխիքների ներքո գտնվող իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հունիսյան անօրինական հարձակումների», – հայտարարել են դիվանագետները:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կոչ էր արել Իրանին ապահովել գործակալության հասանելիությունը վնասված օբյեկտներին, հատկապես ցածր և բարձր հարստացված ուրանի պաշարներին, որոնց կարգավիճակը հրատապ պարզաբանում է պահանջում:

Leave a Comment