Քաղաքականություն
20.11.2025 | 14:42
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է Հայաստան կատարած այցը։
«Հենց նոր ավարտեցի նոյեմբերի 18-19-ը Երևանում անցկացված երկօրյա ինտենսիվ և բովանդակալից բարձր մակարդակի խորհրդակցությունները։ Շնորհակալ եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ԱԳ նախարար Սրարատ Միրզոյանին և այլ պաշտոնյաներին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության, կապի և մարդասիրական հարցերի վերաբերյալ խորը մտքերի փոխանակման համար»,- գրել է Գրոնոն X-ի իր միկրոբլոգում։
Նա հավելել է, որ ուրախ էր մասնակցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հետաքրքիր քննարկումներին։
«ԵՄ-ն կանգնած է Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ կողքին՝ լիարժեք խաղաղության և տարածաշրջանային հաջողությունների իրենց ճանապարհին»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի